Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցում է վրացիների 41 %-ը

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցում է վրացիների 41 %-ը
05.02.2018 | 08:14

Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով, որն անցկացրել է CRRC-ը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցում է 41 %-ը, ԵՄ-ին՝ 45 %-ը, ԵԱՏՄ-ին՝ 19 %-ը: Հարցումը անցկացվել է 2017-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտական նախագծի շրջանակներում: Հարցմանը մասնակցել է 2379 մարդ Թբիլիսիից և հարակից շրջաններից:

CRRC-ի տվյալներով՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցողների թիվը 3 տոկոսով ավելացել է՝ 2015-ի համեմատ. այն ժամանակ կողմ էին 42 %-ը և 38 %-ը: Նույնքան պակասել է ԵԱՏՄ-ի կողմնակից հարցվածների թիվը. 2015-ին այն 22 տոկոս էր:

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ