Վատիկանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Հանդիպումն անցկացվել է դռնփակ: Էրդողանը մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցի ժամանակ այցը գնահատել է աշխարհին բարեկամության ու խաղաղության ուղերձ հղելու կարևոր առիթ:
Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014-ին: