Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին է նվիրել խաղաղության և արդարության խորհրդանիշ համարվող բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված է սատանային խեղդող հրեշտակ` հայտնում է BBC-ին:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն Էրդողանն ուշացել է 20 րոպե: Բացի Էրդողանից՝ պապին ժամանակին սպասեցրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը (20 րոպե), ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (70 րոպե): Հռոմի պապի և Էրդողանի հանդիպումը տևել է 50 րոպե: Ֆրանցիսկոս պապն ու Էրդողանը հատկապես կենտրոնացել են Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամի մանրակրկիտ քննարկման վրա: