«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ամերիկացի գեներալը զգուշացրել է Էրդողանին

Ամերիկացի գեներալը զգուշացրել է Էրդողանին
09.02.2018 | 07:08

Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Փոլ Ֆանքը ասել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈՒ հարձակման դեպքում հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որ ամրապնդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա, մենք համապատասխան հակահարված ենք տալու»,- նշել է Փոլ Ֆանքը: Նա վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որ համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են ԻՊ-ի ահաբեկիչներից:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ