Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արմեն Սարգսյան. Դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա

Արմեն Սարգսյան. Դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա
10.02.2018 | 09:10

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա:
«Հարցը որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000-ին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002-ին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից»,- ասաց Սարգսյանը: «Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և էդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի»,- նշեց Արմեն Սարգսյանը: «Ձեր հղումը, որ տալիս եք, 2014-ին, Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնադրել եմ 2000-ականների սկզբին, և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր և կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում և այլ վայրերում: 2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը տարբեր պատճառներով»,- ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը:


Հարցին, թե «ինչպե՞ս է փաստաթղթերում մնացել, այդ ռեգիստրում ինչու՞ եք գրանցված որպես բրիտանացի 2014-ին», նա արձագանքեց. «Եթե ուրիշ ընկերություններ նայեք, Դավոսը եթե նայեք, կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարվեց, ամեն տեղից իր անունը հանու՞մ են»:
«Ազատության» հարցին էլ, թե ինչու հրաժարվեց Բրիտանիայի քաղաքացիությունից, Արմեն Սարգսյանը հակադարձեց․«Իսկ ինչու՞ չեք հարցնում, թե ինչու վերցրեցի: Բացատրեմ՝ որովհետև իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որպեսզի ես և ճանապարհորդեմ, և տարբեր երկրներում լինեմ, և շատ գործնական, և նաև անվտանգության հազար ու մի խնդիր կար: Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքը այլևս չկար, ոչ թե որովհետև 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ պիտի դառնամ թեկնածու»:


«Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը ասաց, որ բաց, պրոֆեսիոնալ քննարկում է ունեցել ընդդիմադիր պատգամավորների հետ և բավարարված է: «Ես հստակ գիտեմ, որ «Ելքը» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: Ես իհարկե հարգում եմ, իրենց որոշումն է, բայց դա չի նշանակում, որ եթե ես «եթե»-ներից հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու, ընդհակառակը»,- ասաց Արմեն Սարգսյանը: «Ելքի» հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ և մեկնեց Լեռնային Ղարաբաղ:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ