Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ
11.02.2018 | 16:15

Երեկ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցել է, որ հանդիպման ընթացքում սուր հարցադրումներ են հնչել` աղքատության հաղթահարման, արտագաղթի տեմպերը մեղմելու, բանկային համակարգում փոփոխություններ կատարելու, հարկային բեռի թեթևացման, դատարանների անկախությունը ամրապնդելու հետ կապված։ Ի պատասխան Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ եթե առաջադրվի ու ընտրվի՝ քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու և փորձելու է շտկել իրավիճակը։

Պետրոսյանը նաև նշեց, որ հանդիպումը դրական տպավորություն է թողել, բայց դա չի նշանակում, որ իրենք վերջնական որոշում ունեն։ Նրա խոսքով, Արմեն Սարգսյանը դեռ պետք է հանդիպի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո իրենք վերջնական որոշում կկայացնեն։

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ