«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայրենակիցներին դիմում է խնդրանքով

Հայրենակիցներին դիմում է խնդրանքով
15.02.2018 | 19:00

Սյունիքի աշխարհազորի անդամ ազատամարտիկս 15 տարեկան հասակից զենք վերցրի և 1990-1994 թվականներին մասնակցեցի Արցախի ազատագրական և պաշտպանական մարտերին։ Այդ մարտերում բազմիցս վիրավորվել եմ, մի քանի անգամ հրաշքով փրկվել մահից։
Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ հայրենիքս` Հայաստանը և Արցախը։
Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հետագայում ի սրտե օգնեցին ընտանիքիս։
Այսօր կրկին օգնության կարիք ունեմ: Երկու զավակ ունեմ` տղա և աղջիկ: Երեխաներս 10 տարեկան են։


Տղաս հիվանդ է, տառապում է աուտիզմով։
Օգնեք ընտանիքիս, խնդրում եմ։
Խոնարհվում ու շնորհակալությունս հայտնում եմ կանխավ։


Ազատամարտիկ
ԱՇՈՏ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Հեռախոս +37498412113. Հայէկոնոմբանկ 163005146614

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ