ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արմեն Սարգսյան. Կոռուպցիայի, վստահության պակասի, հույսի պակասի խնդիրները լուծում ունեն, և լուծումները պետք է գան վերևից

Արմեն Սարգսյան. Կոռուպցիայի, վստահության պակասի, հույսի պակասի խնդիրները լուծում ունեն, և լուծումները պետք է գան վերևից
26.02.2018 | 14:17

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ նախագահի առաջարկը անսպասելի էր, չնայած կարելի է նաև ասել, որ սպասված էր: «Իմ անունը պատեհ, անպատեհ հայտնվում էր զանազան քննարկումների առարկա, որպես նյութ: ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեցի. ցանկացած հայի համար նման առաջարկը մեծ պատիվ է, բայց հարկ կար հստակ իրավիճակը գնահատելու, մտածելու, խորհելու»,- ասաց նա և նշեց, թե դա որևէ պաշտոնի պարզ առաջարկ չէր։ Ըստ Սարգսյանի՝ անցումային շրջանում, երբ երկիրը անցնում է խորհրդարանական համակարգի, պաշտոնը կարող է նոր իմաստ ձեռք բերել։


«Մի քանի շաբաթ առաջ ալեգորիկ ձևով նույնիսկ փորձեցի կարծիք հայտնել, որ հստակ տարբերություն ցույց տամ՝ ասելով, որ սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը։ Իհարկե սա ալեգորիա է, իրական չէ. խոսքը 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահի մասին է, բայց էապես տարբերվելու է 3 նախագահներից և լիազորություններով, և պարտականություններով: Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել»,- ասաց նա:


Հարցին, թե լայն շրջանակների հետ հանդիպում ունենալուց հետո ի՞նչը նրան համոզեց ընդունել առաջարկը, Արմեն Սարգսյանը նախ նշեց, թե ծրագրում է դեռ շարունակել հանդիպումները, նույնիսկ եթե չընտրվի: «Այս պահին հետաքրքրությունս այնքան մեծ է, որ կցանկանամ շարունակել հանդիպել, հասկանալ՝ որտեղ ենք, ուր ենք գնալու»,- ասաց նա: Իսկ թե ինչը դրդեց համաձայնել առաջարկին, նախագահի թեկնածուն նշեց, թե գործոնները շատ են. «Սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին ոչ ասելը դասալքության կեցվածք կլիներ: Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ այլ մոտեցում է և քո մեջ, և այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար սպասելիքներ պետք չի ունենալ, կամ մյուս ծայրահեղությունը՝ որ ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, թե նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի մեծ պարտականություններ ու լիազորություններ, մեծ խնդիր է դրվում նրա առաջ՝ ձևավորել նախագահի կերպարի մշակույթ: Արմեն Սարգսյանը նշեց, թե ինչպես է պատկերացնում նոր նախագահի ինստիտուտը: «Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով վերաբերմունք ցուցաբերելով»,- ասաց նա: Իսկ թե ինչ հարցեր է կարևորելու նախագահ դառնալու դեպքում՝ նա նշեց, թե դրանք շատ են՝ հարցեր, որոնք սերտորեն կապվում են Արցախյան հիմնահարցին, Արցախի ապագա կարգավիճակին, Հայաստան - Սփյուռք կապին: «Ես կարող եմ կոռուպցիայի մասին խոսել, վստահության պակասի, հույսի պակասի, գուցե կարող ենք խոսել քաղաքացու մասին, դրանք բոլորը լուծում ունեն և հստակ են. լուծումները պետք է գան վերևից ներքև, նաև հասարակության կարծիքը մաքրելու անելիք կա, այսինքն՝ նաև ներքևից վերև»,- ասաց նա:


Արմեն Սարգսյանի խոսքով՝ հանրության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը, որ հանդիպումներից է հասկացել, անհանդուրժողականությունն է մյուսների կարծիքների նկատմամբ։ «Զարմանալի երևույթ ես տեսնում. շատ հաճախ հակառակ կողմի կարծիքը, ընդ որում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, չեն լսում: Չեմ կարծում, որ անհանդուրժողականությունը որևէ լավ տեղ տանի: Էական է մարդկային իրավունքներից ամենակարևորներից մեկը՝ ազատ կարծիք արտահայտելը, կիրառելը»,- ասաց նա և կարևորեց հասարակության հետ երկխոսությունը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ