ՀՀԿ-ն ուխտադրուժ կերպով ՀՀ վարչապետի պաշտոնին առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը` ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն հավակնում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում և այդ առաջադրումը իրացնել սղացնելու ձևով»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նոր տարվա նախաշեմին Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի փաթեթում այնպիսի փոփոխություններ են կատարվել, որով փոխվել են վարչապետի ընտրության ժամկետները։
«Ապրիլի 9-16-ը պետք է վարչապետի առաջադրում կատարվեր, իսկ ընտրությունը մայիսի 2-ի քառօրյայում լիներ։ Հիմա փոփոխությունն այնպես է արվել, որ մինչև ապրիլի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրեն, հաջորդ օրը ԱԺ-ում ընտրություն անցկացնեն, որ հանրությունը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը։ Նրա որակմամբ՝ այս քայլը ՀՀԿ պատմության մեջ ամենամեծ խաբեությունն է և, եթե ժողովուրդը որոշի թույլ չտալ ՀՀԿ-ին նման քայլ, «Ելքը» կսատարի նրանց։