Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Աֆրինի գործողությունը Թուրքիայի հետ հարաբերություններում «անկեղծության թեստ» դարձավ Արևմուտքի համար

Աֆրինի գործողությունը Թուրքիայի հետ հարաբերություններում «անկեղծության թեստ» դարձավ Արևմուտքի համար
07.03.2018 | 23:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները պետք է դաս քաղեն Աֆրինի ռազմական գործողությունից, իսկ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների համատեքստում սա «անկեղծության» յուրօրինակ թեստ է:

«Փառք Աստծո, մենք թույլ չտվեցինք, որ Աֆրինը դառնա երկրորդ Կանդիլ: Նրանք սրանից պետք է որոշակի դասեր քաղեն, այժմ ցամաքում շատ դինամիկ ու կարևոր զարգացումներ են տեղի ունենում: Պենտագոնից տարբեր հայտարարություններ են գալիս իրավիճակի հետ կապված, պետքարտուղարի մակարդակով դեմ հայտարարություններ են արվում Աֆրինի գործողության վերաբերյալ: Հավատացեք՝ սա տեղեկատվության պակասի խնդիր չէ, սա մտածողության խնդիր է»,- ասել է Քալընը՝ ընդգծելով, որ Աֆրինի գործողությունը հարաբերություններում «անկեղծության թեստ» դարձավ Արևմուտքի համար:

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ