Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի օրինագիծը
07.03.2018 | 23:14

ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 86 կողմ և 8 դեմ ձայներով ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը: «Ես դեմ եմ, որ Ազգային անվտանգության խորհրդի կազմից հանվեն ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը»` օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա առաջարկեց կառավարությանը հետևողական լինել իր քաղաքականությանը և նոր փոփոխությունները. «Բոլոր այն մարդիկ, որոնք ընդգրկված են Ազգային անվտանգության խորհրդում, հանել և սահմանել, որ Անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Դրանով տրամաբանությունը կամբողջացվի: Մեխն էլ է ձեր ձեռը, չագուճն էլ, խփեք թող գնա, մինչև կամ մեխը կջարդվի, կամ չագուճը»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով, որ և ԵՊՀ խորհրդի նախագահը, և Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, վարչապետը ևս կլինի Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ