Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ-ները 2018-ի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու այցի ժամանակ: Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Սա նոր ձևաչափ է, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ու կնպաստի անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա:
Վրաստանի պաշտպնության նախարար Լևան Իզորիային ընդունել է Իլհամ Ալիևը:
Ալիևն Իզորիայի հետ զրույցում ընդգծել է երկու երկրների քաղաքական կապերի հաջող զարգացումը` նշելով, որ պաշտպանության և այլ ոլորտներում վրաց-ադրբեջանական համագործակցությունը հաջող շարունակվում է երկար տարիներ:
Լևան Իզորիան շեշտել է, որ Ալիևը մեծ դեր ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծել, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանում կայունությունն ամրապնդող գործոն է: