Իրանը Իրաքին 3 միլիարդ դոլարի վարկային գիծ կբացի՝ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո երկրի վերականգնման համար` հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջհանգիրին՝ Բաղդադում։ Ջհանգիրիի խոսքերով՝ Իրանն ու Իրաքը նպատակ ունեն զարգացնելու տնտեսական և քաղաքական հարաբերությունները։ Նա հայտարարել է իրանական և իրաքյան երկաթուղիները իրար միացնելու անհրաժեշտության մասին, ինչի համար նախատեսվում է կամուրջ և երկաթուղու 30- կիլոմետրանոց հատված կառուցել։ «Դա իրականացնելով՝ Իրաքը մուտք կունենա դեպի Կենտրոնական Եվրոպա և Չինաստան, իսկ իրանական երկաթուղին կհասնի Միջերկրական ծովին»,- նշել է նա։