Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նորածինը Հռոմի պապից օրհնություն ստանալիս կծել է պապի մատը

Նորածինը Հռոմի պապից օրհնություն ստանալիս կծել է պապի մատը
16.03.2018 | 23:48

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ լուսանկար, որ արվել է Վատիկանում, երբ Հռոմի պապը օրհնում էր փոքրիկ երեխային: Երբ Ֆրանցիսկոս պապը ձեռքը մոտեցրել է Կառլ Կլապերի դեմքին, փոքրիկը բռնել է պոնտիֆիկոսի մատն ու տանելով բերանը` կծել: 7 ամսական տղայի ծնողները Գերմանիայից Վատիկան էին գնացել պապի օրհնությունը ստանալու: Նրանք ասել են, որ կաթոլիկների հովվապետը շատ բարի ու անմիջական մարդ է:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ