Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինչո՞ւ են փոխնախարարների պաշտոնը դարձնում քաղաքական

Ինչո՞ւ են փոխնախարարների պաշտոնը դարձնում քաղաքական
23.03.2018 | 16:17

Գործող օրենքով եթե նախարարների ու համայնքապետների տեղակալների պաշտոնը հայեցողական է, նրանք ավելի՞ պաշտպանված են` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն արձագանքել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն գնահատականին, թե «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում նախարարի և համայնքապետի տեղակալների պաշտոնը հայեցողականից քաղաքական կարգավիճակով փոխելը «թայֆաբազություն» է։ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ այս փոփոխությամբ խախտվում է նրանց երաշխավորված աշխատանքային հարաբերությունների կայացման սկզբունքը։

Քաղաքական դրդապատճառներով նախարարի փոփոխությունը ակամա հանգեցնում է տեղակալների պաշտոնանկությանը, մինչդեռ վերջիններիս ուսերին է գերատեսչությունների հիմնական մասնագիտական աշխատանքը։ Վաչե Գաբրիելյանը շեշտել է, որ նույն տրամաբանությամբ հայեցողական կարգավիճակում էլ երաշխավորված չէ աշխատանքային պաշտպանվածությունը։ «Հիմա որ այդ պաշտոնները հայեցողական են, իրենք ունե՞ն ավելի պաշտպանվածություն։ Մենք ունենք ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական, ոչ կուսակցական փոխնախարարներ, որ պաշտոնավարում են տասնյակ տարիներ։ Փոխնախարարները չեն դիտարկվում որպես անդեմ պաշտոնյաներ, որոնք մասնագիտական գործունեություն են իրականացնում։ Երբ պնդում կա, որ նրանք չեն իրականացնում քաղաքական գործունեություն, այդ դեպքում նախարարության մեջ եթե համակարգում են այս կամ այն քաղաքականության ոլորտը, դա ի՞նչ է, քաղաքական գործունեություն է, որը պատվիրակված լիազորություն է։ Իրենք իրականացնում են ընդհանուր քաղաքական մանդատ, որը բխում է ընտրություններից։ Բացի դրանից՝ նրանք Աշխատանքային օրենսգրքով ունեն իրավունքներ։ Այդ աշխատանքային հարաբերությունները այժմ էլ հայեցողական պաշտոնների դեպքում ենթադրում են, որ նրանք ամբողջական պաշտպանվածություն չունեն։

Այսինքն՝ աշխատանքային պայմաններով պայմանավորված էական բան չի փոխվել։ ՈՒղղակի նշել ենք, որ քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ մանդատի դեպքում նրանք ամբողջական թիմի անդամ են»,- պարզաբանել է Վաչե Գաբրիելյանը։

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ