Թուրքիայի նախագահ Էրդողանը Տրապիզոնում հայտարարել է. «Առաջիկա օրերին, ինչպես ակնկալում ենք, կապահովվի վերահսկողությունը Թել-Ռիֆաաթ քաղաքի նկատմամբ: Այդպիսով, մենք կհասնենք «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի նպատակակետին»:
Թուրքական ուժերի հետ պայքարում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: