Կատալոնիայի ոստիկանությունը կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալության դեմ բողոքող ցուցարարների դեմ կիրառել է մահակներ, հայտնում է Europa Press գործակալությունը:
Իրավապահներն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ Ֆիգերասի և Ալկարան բնակավայրերի մոտ՝ AP-7 ավտոմայրուղու հատվածում: Ցուցարարները երեքշաբթի առավոտյան մեկ ժամով արգելափակել են Բարսելոնի առանցքային փողոցը՝ Դիագոնալ պողոտան: