Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը կոչ է արել միջազգային հանրությանն Իրանի նկատմամբ հավելյալ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել, որ հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում անմիջական ռազմական բախումից: The Wall Street Journal-ի հետ զրույցում 32-ամյա թագաժառանգն ասել է, որ իրանական ռեժիմի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել զինված հակամարտությունից:
«Սակայն եթե մեր փորձերը ձախողվեն, մենք, հավանաբար, 10-15 տարուց Իրանի հետ պատերազմի մեջ կլինենք»,- նախազգուշացրել է թագաժառանգը: