Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն արդեն Գյումրիում են: Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին օրեր առաջ տեղեկացրել էր ՌԴ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը։
Տեղեկությանն արձագանքել էր ՀՀ ՊՆ-ն, հաղորդելով, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման՝ Հայաստանում տեղակայելու վերաբերյալ դեռ որևէ փաստաթուղթ չկա։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր․«Մինչև համապատասխան պայմանագիր չլինի, ռազմաբազայի կազմի փոփոխություն տեղի չի ունենա»:
Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանի տարածքում ապօրինի է` քանի դեռ չկա դա նախատեսող որևէ միջպետական համաձայնագիր: