Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն ՈՒոլասը Լոնդոնի օդանավակայանում ռուսական ինքնաթիռում անցկացված ստուգումը մեկնաբանել է կազմակերպված հանցավորությունից պաշտպանության միջոց:
«Դա սովորական ընթացակարգ է բրիտանացի սահմանապահների համար. ինքնաթիռի զննություն՝ Բրիտանիան կազմավորված հանցավորությունից պաշտպանելու համար և նրանցից, ովքեր փորձում են վտանգավոր նյութեր բերել երկիր, ինչպես օրինակ՝ թմրանյութեր կամ զենք»,- ասվում է հայտարարության մեջ: ՈՒոլասն ընդգծել է, որ զննությունից հետո ինքնաթիռին թույլատրել են շարունակել չվերթը: