ԱՄՆ Ծովային հետևակայինների կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելերը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի Վաշինգտոնի ռազմավարությունը ենթադրում է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ, ծայրահեղականների հետ պայքարում այլ երկրներին օգնության ցուցաբերում` տեղեկացնում է ԱՄՆ ՊՆ կայքը:
Պենտագոնի ներկայացուցիչն ընդունել է, որ ԱՄՆ-ը չունի բավականաչափ հնարավորություններ ողջ տարածաշրջանում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: Վաշինգտոնը համագործակցում է բրիտանական, ֆրանսիական և իտալական զինվորականների հետ, ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում Հարավային Աֆրիկայի երկրների հնարավորությունները մեծացնելու նպատակով: