Ապստամբ ջոկատները հեռանում են Սիրիայի հարավում գտնվող Արևելյան Ղուտա շրջանից: DW.com-ը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը, նշում է, որ Դամասկոսի արվարձաններում երկու ավտոբուս պատրաստ է սկսելու այդ շրջանում ամենաազդեցիկ «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման առաջին գրոհայինների և նրանց հարազատների դուրսբերումը:
Արևելյան Ղուտայից արդեն հեռացել են «Ահրար աշ-Շամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները: Սիրիական իշխանությունների հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ շրջանից հեռացել են 41000 ահաբեկիչներ` իրենց ընտանիքներով: Դամասկոսի հետ կնքված պայմանավորվածությամբ նրանց տեղափոխում են Սիրիայի հյուսիսի Ջարաբլուս քաղաք, որը դեռևս չի անցել կառավարական բանակի վերահսկողության տակ: