Բարաք Օբամայի նախագահության օրոք Սպիտակ տան արևմտյան թևի տակ կառուցվել է հինգհարկանի ստորգետնյա բունկեր` Washington Post-ի նախկին լրագրող Ռոնալդ Կեսլերը գրել է «Թրամփի Սպիտակ տունը. խաղի կանոնների փոփոխություն» գրքում, հայտնում է Washington Examiner-ը:
Բունկերի կառուցումը սկսվել է 2010-ին և ավարտվել միայն Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի վերջին: Ծախսվել է 376 միլիոն դոլար: Սպիտակ տան արևելյան թևի տակ կա ևս մի բունկեր, որը գործում է որպես նախագահի արտակարգ գործողությունների կենտրոն: