Այսօր քայլել ենք 12 կմ, հիմա ճամբար ենք խփել Թեժ լեռ կոչվող տարածքի մոտակայքում, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«110 հազար քայլի շեմն անցել ենք: Մինչև Երևան հասնելը մոտ 300 հազար քայլ պետք է կատարենք ու 195 կմ անցնենք: Այդքանից այսօրվա դրությամբ անցել ենք 71 կմ»,- նշեց նա: «Քայլերով Երևան կհասնենք: Այստեղ որևէ կասկած չի կարող լինել: Ի հեճուկս ամեն ինչի՝ մենք հասնելու ենք Երևան, Ազատության հրապարակ, ի ցույց ենք դնելու մեր քայլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: