ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձել է իրենց հաշվին 5000 դրամ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեղադրել է մի լուսանկար՝ պնդելով, որ Էդուարդ Շարմազանովը փորձել է գումար փոխանցել շարժման հաշվին:
Էդուարդ Շարմազանովը նպատակահարմար չի գտնում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածները։ «Կատարյալ ապուշություն, եթե ապրիլի 1-ը լիներ՝ կհասկանայի, բայց ապրիլի 7-ին նման բան ասելը... ինչ ասեմ, չեմ ուզում վիրավորել», - նշեց Էդուարդ Շարմազանովը։ «Նման հիմարությունները, նման անհեթեթությունները չեմ մեկնաբանում, Նիկոլ Փաշինյանի ասած անհեթեթությունը մեկնաբանության կարիք չունի», - ընդգծեց Է. Շարմազանովը