Սիրիայի տարածքի և այնտեղ գտնվող կառավարական ավիաբազայի հրթիռակոծությունն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները` հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
«Ապրիլի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի 2 F-15 ինքնաթիռ, չմտնելով Սիրիայի օդային տարածք, Լիբանանի տարածքից հարված են հասցրել «Տիֆոր» աերոդրոմի ուղղությամբ 8 կառավարվող հրթիռներով», - հայտարարել են ՌԴ ՊՆ- ում և տեղեկացրել, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության զորքերը կարողացել են ոչնչացնել 8 հրթիռներից 5-ը, իսկ մնացած 3 հրթիռները հասել են աերոդրոմի արևմտյան հատված: