Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Կարեն Նազարյան. Ադրբեջանի սադրանքը անպատասխան չի մնա

Կարեն Նազարյան. Ադրբեջանի սադրանքը անպատասխան չի մնա
09.04.2018 | 23:28

Ադրբեջանի որևէ սադրանք անպատասխան չի մնա` ասել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն նազարյանը: ԱԳՆ-ն կատարում է համապատասխան քայլեր:

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ