ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարների հետ՝ քննարկելու Դամասկոսի արվարձաններից մեկում՝ Դումայում, ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան ձեռնարկելիք ուժային քայլերը` հայտնում է BBC-ն:
«Սիրիայում քիմիական հարձակմանն ի պատասխան կարվի ուժային քայլ: Մենք մեզ չենք կարող թույլ տալ դառնալ նման բարբարոսությունների ականատեսը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս աշխարհում նման բաներ լիեն, հատկապես, երբ ԱՄՆ-ն այնքան հզոր է, որ կարող է այդ ամենին վերջ տալ: Մենք արդեն պարզում ենք՝ ով է պատասխանատու հարձակման համար: Մենք ունենք բազմաթիվ ռազմական լուծումներ, ու շատ շուտով դուք կիմանաք մեր որոշման մասին»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը: