Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Կարեն Կարապետյանը հեգնում է

Կարեն Կարապետյանը հեգնում է
12.04.2018 | 00:34

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համաձայն չէ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, թե իրենից հիասթափվել են։
«Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատակնների հետ», -ասաց Կարեն Կարապետյանը։ Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունն ուղղված է ԵԱՏՄ շուկաների վրա։ «Ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմ ՝ մենք 40 միլիոնանոց շուկա ունենք, ավելին, բացի նրանից, որ դա մեր ներքին պոտենցիալի զարգացումն է, դա ինվեստորին հրավիրելու խնդիր է», - նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե Հայաստանը 2017-ին էքսպորտի, իմպորտի աճի մեջ ավելի մեծ տեմպեր է ունեցել այլ շուկաներում, քան՝ ԵԱՏՄ-ում։ «Որևիցե սահմանափակում մենք չունենք աշխարհի շուկաներ մտնելու առումով, ունենք GSP ռեժիմ Եվրամիության հետ, ունենք դեպի ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Նորվեգիա, Շվեյցարիա ու նաև ազատ տնտեսական գոտին: Մենք այս տարի շատ ինտենսիվ պետք է աշխատենք՝ Իրանի շուկայի հետ, այդ իսկ պատճառով՝ լա՞վ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան, վատ է, բայց դա կատաստրոֆա՞ է, ոչ», - ասաց Կարեն Կարապետյանը։


Պատգամավորն ասաց, թե կառավարությունը «մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել»։ «Որովհետև կառավարությունն այդ հարցին էդքան ուշադրություն, ինչքան հիմա դուք փորձում եք տալ, չի տալիս, դիմում են՝ ուրեմն էդ հարցը կքննարկվի», - պատասխանեց Կարեն Կարապետյանը։ Ինֆլյացիան եղել է, թե ոչ հարցին վարչապետի պաշոնակատարը պատասխանեց. «Շատ պարզ ձևակերպել եմ՝` կա պրոբլեմ էդ շուկայում, կատաստրոֆա՞ ա՝ ոչ, ի՞նչ ենք անում, այլ շուկաների վրա աշխատում ենք, իսկ ի՞նչ եք առաջարկում, գնանք ռուբլին ռեգուլյացիա անե՞նք», - ասաց նա։ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ո՞վ է ասել, որ վաղը կամ մյուս օրը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ։
«Հասկանում եք, հարցադրումն այնքան ինձ համար անհասկանալի է, կներեք, վարորդները պրոբլեմ ունեն, պրոբլեմ ունեն՝ կլուծենք, վա՜յ, էտ ինչ մի պրոբլեմ ա, ինչ են ասում վարորդներին՝ ասում են՝ լսի, եթե դու ուզում ես էդ երկրում աշխատես, դու պիտի ռուսերեն իմանաս», - հավելեց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ