«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Արմեն Ռուստամյան. Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված

Արմեն Ռուստամյան. Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված
16.04.2018 | 13:31

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է հասել ԱԺ շենք՝ հաշվի առնելով, որ Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար վիճակի է:


Ռուստամյանը նշեց, որ հեշտ է հասել խորհրդարան: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել, ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության: Միաժամանակ նա կոչ արեց նաև ոստիկանությանը զուսպ գտնվել: «Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, որ ի վերջո, բացվել են, հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից»,-նկատեց պատգամավորը: Նրա խոսքով՝ որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում: «Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է մտնել ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ»,-նշեց նա:


Պատգամավորի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում եմ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետևանքների է բերում:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ