ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սերժ Սարգսյան. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը չի փոխվի

Սերժ Սարգսյան. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը չի փոխվի
16.04.2018 | 13:43

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: «Միասին անցել ենք հարյուրամյակներ: Խորհրդարանական մեծամասնությունը, որը գլխավորում է ՀՀԿ-ն և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, այսուհետ ևս հետևողականորեն կզարգացնեն և կամրապնդեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է նա: Ըստ Ս.Սարգսյանի, սա շատ դրական ազդեցություն ունի Հայաստանի զարգացման վրա:


«Կարծում եմ, անտեղի է խոսել Ռուսաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին: Ոչ ոք չի կարող փոխել ընթացքը: Եվ Արմեն Սարգսյանի դեպքում դա անհնար է, քանի որ նա լավ գիտի Ռուսաստանը, տիրապետում է ռուսերենին, ոչ միայն գիտակ է, այլև ռուսական մշակույթի և արվեստի գնահատող: Նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, ապա ինչու՞», - հայտարարել է Ս.Սարգսյանը: «Ոչինչ հավերժ չի լինում», իր վարչապետության մասին հարցին ի պատասխան ասել է Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետ լինելու պատասխանատվությունը, եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում: Միեւնույն ժամանակ կրկնել է միտքը, որ այդ դեպքում շատ մեծ ժամանակ է հատկացնելու փորձի փոխանցմանը, որ կուտակել է տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում: «Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որ կան թե հանրապետականների շրջանում, թե կուսակցությունից դուրս: Մեզ սպասում է մեծ եւ Հայաստանի համար օգտակար աշխատանք», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ