Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հանգած հրաբուխները Հայաստանում չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն

Հանգած հրաբուխները Հայաստանում չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն
18.04.2018 | 01:51

Աժ-ում ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայցեց ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր պատգամավորների քվեն: Նա դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որ բառախաղ էր արել ու Սերժ Սարգսյանին բարի գալուստ մաղթել լուսավոր Հայաստան:

«Շատ շնորհակալ եմ ձեզ և որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան», - ասաց Սերժ Սարգսյանն` ավելացնելով. «Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ