Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն
18.04.2018 | 18:25

Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի: Ոստիկանությունը Երևանում անցկացվող ապօրինի հանրահավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքը սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ` ասել է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա նշեց, որ այն անձինք, ովքեր «հավաքի վայրերում խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին», տարվում են ոստիկանության բաժիններ՝ ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար։ «Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից», - ասաց Ահարոնյանը։

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ