Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյան. 2017-ը միակ տարին էր, երբ փողոցներում հանրահավաքներ չկային, և մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ

Սերժ Սարգսյան. 2017-ը միակ տարին էր, երբ փողոցներում հանրահավաքներ չկային, և մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ
19.04.2018 | 14:16

Վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Հարցին՝ հանրահավաքային ակտիվությունն ազդու՞մ է երկրի տնտեսական զարգացման վրա, նա պատասխանել է. «Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են։ Առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը»: «Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երևանում, ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել», - ասել է Սերժ Սարգսյանը:


Նա նշել է, որ միակ տարին է՝ 2017 թ-ը, երբ փողոցներում հանրահավաքներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել: «Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, որ այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ