«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը չի նշանակում, որ ռուսական կողմը խախտել է վերջին երկու շաբաթների չեզոքությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»: