Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ - «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011-ի դեկտեմբերին»։