Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Եթե մի մարդ, որն այդքան վստահ չի իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է պատրաստվում բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ: Մենք այսպիսի՞ իրավիճակ ենք ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններում», - նշեց Փաշինյանը: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հեռախոսազրույցին ու հայտարարություններին, Փաշինյանն ասաց, որ սա ՀՀ նեղ անձնական հարցն է և ՌԴ-ն, ինչպես նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, հարգելով միազգային իրավունքը, չեն միջամտելու ՀՀ ներքին գործերին:
«Ես արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ այս շարժումը աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի և դա 100 տոկոսանոց ճշմարտություն է», - հավելեց Փաշինյանը: