Ծանր գիշեր է, բայց միշտ առավոտը բացվում է հանդարտ, խոսքս ուղղում եմ ադեկվատ մարդկանց՝ շնորհակալ եմ ճիշտ հասկանալու և հասկանալու համար: Նախորդ հրապարակումս քայլ էր ապացուցելու, որ չարությունն ու չարակամությունն ահավոր խորացած են, ավաղ, մի տեսակ զոմբիացում է գնում և դրա հետ մեր ժողովուրդը, էն պայծառ երիտասարդությունը, որ կանգնած էր հրապարակում, նաև կուսակցականությունը կապ չունի, դա նրանցը չէ, օդում կա մի բան, որը մերը չէ, ոչ այդ պայծառ տղաներինն ու աղջիկներինն է, ոչ էլ ձեր չսիրած հանրապետականինը, դա վտանգավոր մի ուժ է, առայժմ ինձ համար անբացատրելի, այլամարդկային․․.
Հույս եմ փայփայում, որ անկախ մայիսի մեկի արդյունքներից մենք դուրս կգանք դեպի լույսը և մեր փխրուն էս վիճակը չի դառնա ավելի ու ավելի պայթյունավտանգ:
Հույս եմ փայփայում, որ մենք բոլորս միասին, ցանկացած արդյունքի դեպքում կմնանք մարդ, ոչ թե զուտ երկոտանի, այլ մարդ, որը սիրում է իր նմանին և չի տանում փորձության․․․
Խնդրում եմ չանել քաղաքական գրառումներ, խոսքս ամենևին քաղաքականության մասին չէ․․.Հասկացողը կհասկանա և չեմ էլ ուզում հայտնի հարցը տալ՝ էս ի՞նչ եք անում, տղերք․․․
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցություն