Այն որ Նիկոլի թիմն ու աշխատաոճը ոչնչով չեն զիջում ՀՀԿ-ականներին, ակնհայտ է դառնում։ ժողովրդավարություն և ազատություն խոստացող նոր մեսիան օգտվելով հասարակության էմոցիոնալ վիճակից գործի է դնում հին վմեթոդները։
Ինչպես տեղեկացնում են իրազեկները, Գյումրիի հանրահավաքին Փաշինյանի համար բերման են ենթարկվել մի շարք դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։
Դիմակները շատ արագ փոխած տնօրենները հրահանգել են ապահովել ակտիվ մասնակցություն մասնավորապես ՇՊՀ հենակետային վարժարանի, Գյումրիի թիվ 6, 24 և 26 դպրոցների, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի, Ակադեմիական վարժարանի և Ախուրյանի դպրոցի կոլեկտիվներին և երեխաներին։
Ստացվում է՝ նոր հեղափոխական գինին լցվում է հին տակառների մեջ։
Զարմանալի չէ, որ հեղափոխական մաճառը այդպես արագ սկսել է թթվել։