Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային են և այդ իրողության հետ բոլորս հաշվի ենք նստում` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրան հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս նշի, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է. «Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, կարծում եմ, իրողություն է, որի հետ մենք բոլորս հաշվի ենք նստում: Այսինքն՝ եթե մենք հիմա անընդհատ չենք արձանագրում, որ այս սենյակը լցված է օդով, դա դեռ չի նշանակում, որ այս սենյակը լցված չէ օդով», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: