Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Նախագահը կոչ է անում «քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն դրսևորել»

Նախագահը կոչ է անում «քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն դրսևորել»
01.05.2018 | 20:26

Աժ-ում վարչապետի ընտրությանն ընդառաջ կոչով է հանդես եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա:
Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Աժ պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի»,- ասված է նախագահի կոչում:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ