«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրեն սպասել հրապարակում

Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրեն սպասել հրապարակում
02.05.2018 | 00:23

Խնդրում եմ ինձ սպասել Հանրապետության հրապարակում, Աժ ամբիոնից դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին ասաց վարչապետի թեկնածու, «Իմ Քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Թույլ տվեք ողջունել հրապարակում կանգնած հարյուր հազարավոր մարդկանց և արձանագրել, որ նրանց հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց` այսօրվա քննարկումներում ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց: «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ», - ասաց Նիկոլ Փաշինյանն` ընդգծելով, որ ճգնաժամից դուրս գալու համար մի ելք կա, քիչ անց ճիշտ քվեարկություն կատարել:

«Ես չեմ ուզում դիմել ՀՀԿ խմբակցությանը որպես մի ամբողջություն, որովհետև այդ ամբողջությունն այլևս գոյություն չունի, ես ուզում եմ դիմել պատգամավորներին որպես անհատներ` ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա և ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին` հստակ ընդգծելով, որ դուք դեռևս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու և սա ասում եմ՝ առանց որևէ սպառնալիքի կամ կիրք բորբոքելու: Դուք ընդամենը խաղում եք ժամանակի վրա ու դա արժանապատիվ չէ այն կուսակցության համար, որը վերջին 20 տարում եղել է իշխանության մեջ և անընդհատ բոլոր ամբիոններից պնդել է, թե առաջնորդվում է երկրի ազգային շահով», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ օրվա ընթացքում հնչած կարծիքներին, թե «Իմ Քայլը» շարժման հետևում այլ ուժեր են կանգնած. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնկարել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի, օտար ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք այնքան չեն ճանաչում սեփական ժողովրդին, այնքան են կտրված սեփական ժողովրդից, նրանք մտածում են, թե կարողացել են հաղթել սեփական ժողովրդին և ահա այս է պատճառը, որ մտածում են, թե հայ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր», - ասաց Ն. Փաշինյանը:


Վարչապետի թեկնածուն անհնար համարեց հնարավոր բախումները` նշելով, որ դրանց համար չկա երկու կողմ: «Այսօր Հայաստանում չկա ուժերի որոշակի հարաբերակցություն, այսօր Հայաստանում կա ժողովուրդ՝ մի կողմից և ՀՀԿ-ական 20-25 պատգամավոր ու Հանրապետական վերնախավ մյուս կողմից, որն ուզում է ապացուցել` իրենք միասնական են: Չի լինելու ոչ մի բախում, չի լինելու ոչ մի ցնցում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա, որ բախումը թեկուզ տեսականորեն հնարավոր լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ