«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հետքայլ անելու տարբերակ չունենք

Նիկոլ Փաշինյան. Հետքայլ անելու տարբերակ չունենք
02.05.2018 | 11:27

Ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լիակատար իշխանության և վերահսկողության ներքո, երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Երեկ Աժ-ում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ` նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: «Արդեն ամրագրված է՝ սա ուրիշ Հայաստան է և այս Հայաստանում մնացել է ընդամենը 50 աթոռ Բաղրամյան 19 հասցեում դրված, մնացած ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լիակատար իշխանության և վերահսկողության ներքո։ ՀՀԿ խմբակցության պահվածքն ուներ բացառապես պրովոկացիոն բնույթ, նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը և նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն քայլեր անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք, սիրելի ժողովուրդ, դիակապտությամբ չենք զբաղվում, քաղաքական այդ մեռելը, որ կոչվում է ՀՀԿ և խմբակցություն ընդհանրապես արժանի չեն մեր ուշադրությանը։ Եվ եթե խոսք է գնում բանակցությունների մասին, պաշտոնապես հայտարարում եմ, որ բանակցությունները կարող են վերաբերել միայն ու միայն ՀՀԿ-ի քաղաքական հուղարկավորությանն և հոգեհացին», - հայտարարեց Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ նույնիսկ կես միլիմետր հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունեն։ «Ես ուզում եմ հստակ մենք գնահատենք տեղի ունեցածը՝ ՀՀԿ խմբակցության քվեարկությունն ունեցել է և ունենալու է նույն էֆեկտն, ինչ ունեցավ մեր առևանգումը Արցախի փողոցից և Էրեբունի փողոցից։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ մենք հետքայլ անելու նույնիսկ կես միլիմետր հետքայլ անելու տարբերակ և հնարավորություն չունենք», - հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ