ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»։