ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ՝ կախված քաղաքական իրավիճակից

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ՝ կախված քաղաքական իրավիճակից
06.05.2018 | 15:15

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից` ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլում պետք է լինի»,- ասել է նա: Անդրադառնալով ժամանակավոր կառավարության կազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից: Հարցին, թե որ կուսակցություններից կարող են լինել նոր կառավարության անդամները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կարձանագրեն քաղաքական իրավիճակը և դրա վրա հենվելով կփորձեն ձևավորել համաձայնության կառավարություն:
Արտահերթ ընտրությունների հնարավորության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա՝ դարձյալ քաղաքական իրավիճակից կախված: «Իմ վարչապետ ընտրվելու պարագայում այն պահին, երբ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ՝ ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություն անցկացնելու համար, այո, ես հրաժարական կտամ»:

Խոսելով ժամանակավոր կառավարության հիմնական նպատակի մասին, նա ասաց, որ խոսքը ոչ այնքան ժամանակավոր կառավարության նպատակի մասին է, որքան ոչ բռնի, թավշյա հեղափոխության, քանի որ կառավարությունը անցողիկ է, իսկ հեղափոխության արժեքները պետք է իրենց արժեքները պահպանեն երկար ու երկար տարիներ:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ