ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նորանշանակ վարչապետը շնորհավորանքներ է ստանում Հայաստանից և արտերկրից

Նորանշանակ վարչապետը շնորհավորանքներ է ստանում Հայաստանից և արտերկրից
09.05.2018 | 02:18

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեռ մինչև Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակելը, Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին:


Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն՝ Պուտինը նշել է. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»:


Պուտինի շնորհավորական հեռագրին հետևել է ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևի շհորհավորական ուղերձը, նա ընդգծել է տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: «Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից»,- ասված է Մեդվեդևի ուղերձում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն իր շնորհավորական ասել է` «Թույլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը:


Հայաստանը ԵԱՏՄ ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է: Օգտվելով առիթից, հարգելի պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ևս շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Կարծում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունն էլ ավելի կխորանան»,- ասված է Կվիրիկաշվիլիի ուղերձում։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը՝ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության ընդլայման ու խորացաման ուղղությամբ:


«ԵՄ-ն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին` համատեղ հայտարարությամբ ազդարարել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նրանց համատեղ հայտարարությունում նշված է. «Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ»: Ֆեդերիկա Մոգերինին և Յոհանես Հանը շեշտել են ժողովրդավարության, օրենքի իշխանության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարգավաճ ու կենսունակ երկրի ստեղծման անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:


ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստանի խորհրդարանի այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսել են կյանքի կոչվել։ Այս գործընթացը պետք է շարունակվի՝ Հայաստանի ժողովրդի ցանկություններին համապատասխան»,- հայտարարել է Յագլանդը` հավելելով․ «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին այս անչափ կարևոր գործընթացում՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա»։

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ