Անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու լուրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:
Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի իրադարձություններին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի դա պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,-ասաց նա և նշեց, որ «փոքրամասնության կառավարություն» եզրույթը սխալ է օգտագործվում, այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է: Նա վիճակը վտանգավոր է համարում` միշտ գտնվելու է մարդ, ով կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց:
Խոսելով տեղի ունեցած իրադաձություններում ՀՀԿ-ի պատասխանատվությունից՝ նա ասաց. «Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, և պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա այդպիսի զարգացում, պատճառների մասին կարելի է երկար խոսել: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում, հիմա վիրահատություն է եղել, և պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները»,-ասաց նա: