ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ի հոդվածին։ «Որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», - Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։
Հոդվածի հեղինակը գրել էր, թե «Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր»: