Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու անհրաժեշտություն չի տեսնում։ «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ընտրովի մարմիններ են», - երեկ քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարոն Մարգարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շարունակում է իր աշխատանքը, որի ընթացքում «շենացնելու են Երևանը»։ «Երևանցիներով այս տարի նշելու ենք մեր քաղաքի 2800-ամյակը», - հայտարարեց Մարգարյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել ու հեռանալով։