«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Բալասանյանը «փրփուրներից» է կախվել

Բալասանյանը «փրփուրներից» է կախվել
17.05.2018 | 21:06

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին իր տարերքի մեջ է: Կրկեսային ներկայացում բեմադրեց, որպեսզի որոշ ժամանակ էլ կառչած մնա իր աթոռին: Գյումրու քաղաքապետն իրեն անվստահություն հայտնելու սեփական նախաձեռնությանը դեմ քվեարկեց, որպեսզի մեկ տարով նման գործընթաց հնարավոր չլինի կրկին նախաձեռնել:
Նախաձեռնության տակ ստորագրել էր ավագանու 13 անդամ, որոնցից 10-ը` «Բալասանյան», 2-ը` «Բարգավաճ Հայաստան», 1-ը՝ «Հայկական վերածնունդ» խմբակցություններից: Ի դեպ, ԲՀԿ-ն արդեն իր երկու ավագանու անդամին հեռացրել է, որոնք մասնակցել են «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։


Սրանով Սամվել Բալասանյանը փորձեց կանխել այն ալիքը, որը «քշում-տանում» է այսօր նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բալասանյանը չէր կարող աթոռից այդ մե՜ծ «բաժանմանը» դիմանալ: ՈՒ հիմա նա «փրփուրներից» է կախվել, թեկուզ մեկ տարով, մեկ օրով էլ երկարաձգի իր պաշտոնավարումը:


Հավելենք, որ փակ գաղտնի քվեարկությամբ 18 դեմ ձայներով Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկը մերժվեց: Սակայն այս ամենով ամեն ինչ չի ավարտվում, նոր «գլխացավանքի» մեջ է ընկնում Բալասանյանը: «Գալա» խմբակցությունը դիմելու է արդարադատության նախարարություն Գյումրու ավագանու այսօրվա նիստը «ոչ իրավաչափ» ճանաչելու պահանջով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ